21 01 2019

5455 ապօրինի հատված ծառ՝ մեկ տարում

5455 ապօրինի հատված ծառ՝ մեկ տարում

2018 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում անտառպահախմբի եւ «Հայանտառ»-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ապօրինի հատված 5455 ծառ։

Անտառային կոմիտեից հայտնում են, որ անտառպահախմբի աշխատակիցների կողմից կազմվել է անտառխախտման 278 արձանագրություն՝ 5455 ապօրինի հատված ծառերի վերաբերյալ։ Կազմված արձանագրություններից 145-ն ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ անտառխախտողներին հայտնաբերելու նպատակով, 133-ը՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ