Ծովահենները լույս հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, MSC Mandу նավի անձնակազմի 6 գերեվարված անդամների համար փրկագին են պահանջել, հայտնում է РИА Новости-ն։ 6 գերեվարվածներից մեկը հայ է։
Ռուսաստանում Տրանսպորտային աշխատակիցների միջազգային ֆեդերացիայի համակարգող Սերգեյ Ֆիշովը գործակալությանը հայտնել է․ «Բանակցությունները վարվում են միջնորդների միջոցով, ինչպես լինում է սովորաբար»։
Այժմ պետք է համաձայնության գալ գումարի տրամադրման և գերիների վերադարձման վայրի շուրջ: Գերեվարվածների գտնվելու վայրն անհայտ է: Անհայտ է նաև, թե երբ ծովահենները հաջորդ անգամ կապ կհաստատեն և թե որքան գումար կպահանջեն:
Ծովահենները թալանել էին Պանամայի դրոշի ներքո նավարկող կոնտեյներային նավը, պատանդառել անդամներից 6-ին, որոնցից մեկը նավի հայազգի խոհարար Անդրանիկ Գրիգորյանն է, մյուս 5-ը՝ ՌԴ քաղաքացիներ: Անձնակազմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը