19 10 2021

Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. «Փաստ»

Լքում են «նավը»՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 14-ին ընտրություններ տեղի կունենան Ստեփանավան, Կապան և Իջևան համայնքներում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ միանգամից 36 համայնքում, այդ թվում՝ Աշտարակում, Վաղարշապատում, Գավառում, Սևանում, Վանաձորում, Հրազդանում, Նոյեմբերյանում և այլն:

ՏԻՄ-երը «զավթելու» մարմաջի շրջանակներում իշխանությունները տևական ժամանակ նախապատրաստվում են այդ ընտրություններին, տեղերում ստեղծել են համապատասխան շտաբներ, աշխատում են տեղական ակտիվիստների ու «տասովչիկների» հետ:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 17-ի ընտրությունները, հատկապես Գորիսում ու Գյումրիում դրանց արդյունքները մեծապես խափանել են նրանց պլանները ու սառը ցնցուղի էֆեկտ ունեցել: Երեկ ողջ օրը մենք տարբեր համայնքներից տեղեկություններ էինք ստանում, որ ՔՊ-ի տեղական շտաբները պարզապես քարուքանդ են լինում:

Բանն այն է, որ դեպրեսիվ ու ապատիկ տրամադրություններ են թե՛ շատ ՔՊ-ականների, թե՛, առավել ևս, նշյալ ակտիվիստների ու «ձայն կպցնողների» շրջանում, ինչի արդյունքում նրանք սկսել են լքել ՔՊ-ի «նավը»:

Խոսքը հատկապես նրանց է վերաբերում, որոնք «լավ» են եղել թե՛ նախկինների հետ, թե՛ ներկաների հետ, ու վստահ լինելով, որ իշխող ուժն առանց մեծ ջանքերի հաղթելու է ՏԻՄ ընտրություններում, տեղավորվել էին Փաշինյանի «դրոշի ներքո»: Սակայն կիրակի օրվա ընտրություններից հետո առավել առարկայական են հասկացել, որ այդ «նավը» սուզվում է բոլոր ասպեկտներով, ուստի արագորեն փորձում են դիրքավորվել՝ «շառից-փորձանքից հեռու» տրամաբանության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ