16 01 2019

Քենիայում ահաբեկչության հետևանքով 15 զոհ կա



Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի քանի հզոր պայթյուններ են որոտացել, որոնց հաջորդել են կրակոցներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով տեղի Citizen հեռուստաալիքին։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Reuters-ին, բիզնես-հյուրանոցային համալիրի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 15 մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է վահաբիստական «Ալ Շաբաբ» խմբավորումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ