Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ցանկանում են 500 ռուբլու չափով հարկ սահմանել երկիրը լքել ցանկացողներ համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, օրենք դառնալու դեպքում, հարկը ստիպված կլինեն վճարել թե՛ ՌԴ քաղաքացիները, թե՛ օտարերկրացիները: Բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր 24 ժամով են կանգառ կատարել Ռուսաստանում:
Նման առաջարկով է հանդես եկել բիզնես-հայրենասիրության առաջընթացի հարցերով զբաղվող «ԱՎԱՆՏԻ» կազմակերպությունը՝ համապատասխան առաջարկն ուղղելով Պետդումա և Դաշնային խորհուրդ: Ըստ նախագծի հեղինակների՝ այս կերպ հնարավոր կլինի տարեկան 35 մլրդ ռուբլի ապահովել երկրի զբոսաշրջային ոլորտի համար:
Հունվարի 7-ից երկիրը լքելու հարկ էր սահմանել Ճապոնիան՝ նպատակ ունենալով գոյացած գումարն ուղղել երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը