09 01 2019

ՀՀ-ն անձնագրերի հզորության վարկանիշում 79-րդն է

ՀՀ-ն անձնագրերի հզորության վարկանիշում 79-րդն է

Հայաստանը 79-րդ հորիզոնականն է զբաղեցնում անձնագրերի ինդեքսի վարկանիշում, որը կազմել է Henley Passport Index-ը՝ հիմնվելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների վրա։ Վարկանիշը կազմվում է՝ ելնելով այն երկրների թվից, որոնք անձնագրերի տերերը կարող են այցելել առանց վիզայի։ Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 61 երկիր, հաղորդում է РИА Новости-ն։

79-րդ հորիզոնականը Հայաստանը կիսում է Մոնղոլիայի, Մարոկկոյի, Բենինի և Հնդկաստանի հետ։

Վարկանիշի առաջին տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 190 երկիր։ Նրան հետեւում են Սինգապուրը, Հարավային Կորեան (189 երկիր), երրորդ տեղում Ֆրանսիան և Գերմանիան են (188 երկիր)։

Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցնում է 51-րդ տեղը (114 երկիր), Թուրքիան՝ 52-րդ (111 երկիր), Ադրբեջանը՝ 74-րդ (66 երկիր)։

Ավելի վաղ ներկայացրել էինք այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ