Հնդկաստանում 200 մլն մարդ մասնակցում է համազգային գործադուլին, որը սկսվել է հունվարի 8-ի առավոտյան և կտևի երկու օր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Գործադուլի մասնակիցները պահանջում են նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, սոցիալական երաշխիքների ուժեղացում, պաշտպանություն գործազրկությունից :
Բողոքի ակցիաների նախաձեռնողն են տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների առաջնորդները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը