06 01 2019

«Դեղին բաճկոնավորների» ցույցերի 8-րդ ալիքը Ֆրանսիայում․ կադրեր

«Դեղին բաճկոնավորների» ցույցերի 8-րդ ալիքը Ֆրանսիայում․ կադրեր

Ֆրանսիայում շարունակվում են «դեղին անթև բաճկոնների» զանգվածային ակցիաները: Այս մասին գրում է РИА Новости-ն։

Սա բողոքի ցույցի արդեն 8-րդ ալիքն է, որը սկսվել է հունվարի 5-ին: Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում՝ Բորդոյում, Թուլուզում և այլուր։

Փարիզում՝ Բաստիլի անվան հրապարակում, ցույցի ժամանակ հավաքվել են հարյուրավոր կանայք: Նրանք պահել են դեղին փուչիկներ և երգել են «մարսելիեզ»-ը: Շաբաթ օրվա բողոքի ակցիային մասնակցել է 50 հազար մարդ:

Նրանք բողոքում են երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ: Հունվարի 5-ին Փարիզի իշխանությունները հայտարարել էին, որ ի տարբերություն նախորդ շաբաթների այս անգամ ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ