Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 27-ի իր նիստում որոշեց Երևանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:
Ըստ նախագծի՝ որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով, մասնավոր ներդրումների հաշվին, Երևանի կենտրոնից կվերացվի կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը, և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ պատմական կառույցների հիմնական ֆոնդում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի շինություններն են: Արգելանոցային գոտու տարածքը լրակազմվելու է այլ փողոցներից կազմաքանդված 15 պատմական կառույցներով: Տարածքի ձեռքբերող հանդիսացող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲ ընկերությունը ներկայումս իր տրամադրության տակ որպես սեփականություն ունի Երևան քաղաքի տարբեր թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններ և պատրաստ է դրանց միջոցով օտարվող սեփականության սեփականատերերին և այլ գույքային իրավունք ունեցողներին փոխհատուցել այդ տարածքում գտնվող 48 գույքի դիմաց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը