Դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Բավրա և Աշոցք գյուղերում 3 բալ ուժգնությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը