Ռուսական «Լևադա կենտրոն» ոչ պետական հետազոտական կազմակերպությունը դեկտեմբերի 13-19-ը հարցում է անցկացրել, որի ժամանակ ճշտել է Ռուսաստանի Դաշնության բնակիչների կարծիքն անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունների մասին։
Հարցվածների 3%-ը 2018թ-ի կարևոր իրադարձություն է համարել Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը, երբ խաղաղ պայմաններում իշխանափոխություն տեղի ունեցավ:
Ռուսաստանի բնակիչներն ավարտի մոտեցող տարվա գլխավոր իրադարձություններ են համարել Ղրիմի կամրջի բացումը (47%), կենսաթոշակային համակարգում բարեփոխումը (46%), ՌԴ նախագահական ընտրությունները (37%), Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը (36%), Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում ողբերգական հրդեհը, որը տասնյակ երեխաների կյանք խլեց (34%) և այլն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը