Փարիզում վերսկսված «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցին միանալու համար փողոց է դուրս եկել մոտ 800 քաղաքացի։ Այս մասին հաղորդել է France Info-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Բողոքի ակցիաներ են ընթանում ոչ միայն մայրաքաղաքում, այլև Մարսելում, Բորդոյում, Լիոնում և այլուր:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն անվտանգության ապահովման միջոցառումներին ներգրավել է ավելի քան 4000 ոստիկան ու ժանդարմ, որոնցից մոտ 1200-ը ծառայություն կիրականացնեն մայրաքաղաք Փարիզում:
Դեկտեմբերի 22-ին ցույցերի ընթացքում 65 մարդ է ձերբակալվել, երեքին կալանքի տակ են առել: Ձերբակալվածների թվում է «դեղին բաճկոններ» շարժման ղեկավարներից մեկը՝ Էրիկ Դրուեն
Փարիզի քաղաքապետարանի մոտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև, իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը