21 12 2018

Փոխոստիկանապետի տնից 3 մլն դրամի ոսկեղեն են գողացել. NEWS.am

Փոխոստիկանապետի տնից 3 մլն դրամի ոսկեղեն են գողացել. NEWS.am

Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից դեկտեմբերի 20–ին, գողացել են 5 կտոր ոսկի,  որի ընդհանուր արժեքը գերազանցում է 3 մլն դրամը։ Այս մասին NEWS.am–ին ասել է փոխոստիկանապետը։

«Իմ ամբողջ ունեցածը դա է եղել։ Ստուգվում է նաև այն վարկածը, որ իմացել եմ՝ իմ տունն է, դրա համար են մտել։ Բանալիների հարմարեցմամբ բացել են դուռը, մտել, թաքստոց են ման եկել, որովհետեւ գույքս ջարդած է։ Ապրանքագիտական փորձաքննություն է նշանակված վնասը ճշտելու համար։ Երևի մտածել են՝ մեծահարուստ պաշտոնյա եմ»,– ասել է Հովհաննես Քոչարյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ