25 04 2023

Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել

Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն ազատման դիմում է գրել

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Aysor.am-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը նշել է, որ աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն։

Աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։

Հովհաննես Քոչարյանը Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակվել էր դեկտեմբերի 6-ին՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ