20 12 2018

Ֆրանսիայում ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Ֆրանսիայում ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցի ժամանակ 9-րդ մարդն է մահացել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները BFM հեռուստաալիքի եթերում, գրում է Korrespondent.net-ը։

Ինչպես նշվում է, մահացածը 61 տարեկան էր: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ բեռնատարը փորձել է շրջանցել բենզալցակայանին մոտ ավտոմայրուղու վրա կանգնած բեռնատարին: Ցուցարարն անսպասելիորեն դուրս է եկել մեքենայից, և նրան հարվածել է բեռնատարը: Ոստիկանության տվյալներով, վրաերթ կատարած վարորդը ձերբակալված է և գտնվում է հսկողության ներքո:

Մահվան ելքով միջադեպերը սկսեցին գրանցվել նոյեմբերի սկզբից՝ «դեղին բաճկոնավորների» բողոքների հենց առաջին օրերից: Դրանք հիմնականում կապված են վթարների հետ, որոնք տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ ցուցարարները փակում են ճանապարհները կամ արգելափակում երթևեկությունը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ