Կառավարությունը դեկտեմբերի 20-ի նիստում գումար դուրս գրեց մի շարք նպատակների համար։ Մասնավորապես,
1. Սոցիալական ապահովության ծառայության սերվերային սենյակը արդիականացնելու համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով հատկավեց 1 մլն 751 հազար 8 հարյուր դրամ։
2. «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման» հիմնադրամի լուծարման համար գյուղատնտեսության նախարարությանը հատկացրեց 3 մլն 414 հազար 9 հարյուր դրամ։
3. Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ընդհանուր հարկային պարտավորությունների մարման համար հատկացրեց 265 մլն 030 հազար հազար դրամ։
4. Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվաուղու, սանհանգույցների և ոռոգման ցանցի կառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների ֆինանսավորման համար հատկացրեց 393 մլն 61 հազար 9 հարյուր դրամ:
5. Համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով
6. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով
7.Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով
8. 2018 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվեց 150 մլն 770 հազար դրամ
9. «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող անձանցից կազմված ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 51 մլն 389 հազար 6 հարյուր դրամ։
Ընդհանուր առմամբ պետբյուջեից դուրս գրվեց 1 մլրդ 227 մլն 461 հազար 700 դրամ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը