16 12 2018

Ֆրանսիայում ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 350 մարդ

Ֆրանսիայում ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 350 մարդ

Փարիզի ոստիկանությունը հստակեցրել է նախորդ շաբաթ մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների թիվը՝ 350 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով BFMTV-ին։

Նշվում է, որ 242 մարդ ձերբակալվել է։

Բացի այդ, փարիզյան ոստիկանության վարչությունը մասնրամասնում է, որ բողոքի ցույցերի ընթացքում բժիշկների օգնության կարիք է ունեցել ոչ թե յոթ, այլ ինը տուժող:

Շաբաթ հաղորդվում էր 168 ցուցարարի բերման ենթարկելու մասին, ինչը երեք անգամ պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Ընդ որում, նրանցից 112-ը  ձերբակալվել էին, մյուսներն ազատ էին արձակվել առանց մեղադրանք ներկայացնելու: Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության տվյալների՝ նոյեմբերի կեսերին բերման է ենթարկվել ավելի քան 4500 ցուցարար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ