Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայում բարձրացել է «դեղին անթև բաճկոններ» շարժման բողոքի ցույցերի հինգերորդ ալիքը: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Ակցիաների հետևանքով 7 մարդ է տուժել, 2-ը՝ մահացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Առաջին զոհը մեքենայի վարորդ է: Նա մահացել է Բելգիայի սահմանին բեռնատարի հետ բախման հետևանքով, որը կանգնած է եղել «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցների արգելապատնեշի մոտ:
Երկրորդ զոհը 44-ամյա կին է, որը նույնպես մահացել է ճանապարհային դժբախտ պատահարի հետևանքով։ Ուրբաթ երեկոյան զույգը ընթանալիս է եղել Սուասոն համայնքի ուղղությամբ: Վարորդը, «դեղին անթև բաճկոնների» արգելապատնեշը տեսնելով, շրջադարձ է կատարել և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի: Մեքենայում եղած կինը մահացել է, իսկ տղամարդը կալանաքի տակ է առնվել:
Բերման ենթարկվածների թիվը հասել է 160-ի։ Ցույցերին մասնակցել է 2000 մարդ։ Ամբողջ Ֆրանսիայով մեկ ցուցարարների թիվը հասնում է 33 հազարի: Փարիզում միևնույն ժամանակ տարբեր վայրերում անց են կացվում ցույցեր: Ցուցարարները հրահրում են բախումներ ոստիկանության հետ:
Քաղաքի օպերայի հրապարակում դեղին բաճկոններով ցուցարարները խաղաղ հանրահավաքից հետո ոստիկանների վրա են նետել ներկերով գնդեր։ Ի պատասխան՝ ոստիկանությունը հիմնականում ոչ մի կերպ չի արձագանքում, միայն որոշ վայրերում են արմատական տրամադրված ցուցարարների ուղղությամբ հատուկ կսկծացնող սփրեյ ցողում: Իրավակարգի պահապանների վրա են նետում նաեւ ճայթռուկներ: Քիչ հեռվում հերթապահում է ոստիկանական հեծելազորը:
Ավելի վաղը հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փոխզիջումների մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց ցուցարարները որոշել են բողոքի նոր ալիք բարձրացնել: «Սա արդեն այն պահն է, երբ մենք չպետք է հանձնվենք: Պետք է շարունակենք: Մակրոնի հայտարարությունները բավարար չեն»,-ասել է «դեղին անթև բաճկոնների» առաջնորդներից մեկը՝ Էրիկ Դրուեն:
PARIS #15Decembre - Les #GiletsJaunes forcent le barrage des gendarmes. Gaz lacrymogène utilisé. pic.twitter.com/2gRKfMw6Np
— Clément Lanot (@ClementLanot) 15 декабря 2018 г.
PARIS #15Decembre - Un groupe de #GiletsJaunes part en manifestation sauvage. Ils ont échappé aux forces de l’ordre. pic.twitter.com/I2ZaBEICwP
— Clément Lanot (@ClementLanot) 15 декабря 2018 г.
PARIS #15Decembre - Tensions en cours à Opéra. Des #GiletsJaunes tentent de quitter le périmètre. Gaz lacrymogène utilisé. pic.twitter.com/z0IBLHC5iO
— Clément Lanot (@ClementLanot) 15 декабря 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը