«Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Պայմանավորվածությունը դեռևս ինչ-որ կետի չի հանգել»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Ինչ վերաբերում է գազի շուրջ հայ-ռուսական պայմանագրի ավարտին, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ դա խնդիր չէ, կերկարաձգեն։ գազի գինը, նրա խոսքով, կպահպանվի, քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել։
ԵՏՄ-ում, Գարեգին Բաղրամյանի խոսքով, այժմ քննարկվում է ընդհանուր գազամատակարարման շուկա ստեղծելու հարցը, որի դեպքում խտրական մոտեցումները կբցառվեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը