Չնայած նրան, որ ներգաղթի ոլորտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր, խստացված օրենքներ է ներդրել, Միացյալ Նահանգները շարունակում է ապաստան փնտրողների նախընտրած երկիրը մնալ։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Gallup կազմակերպությունն ամբողջ աշխարհում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ աշխարհի բնակչության 15-%ը՝ 758 մլն մարդ, ցանկանում է այլ երկիր տեղափոխվել՝ հիմնականում այնտեղ աշխատելու նպատակով:
Արտագաղթել ցանկացողների համար ամենագրավիչ երկիրը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Կանադան և եվրոպական որոշ երկրներ: Նոր ապաստան փնտրողների 21%-ը՝ 158 մլն մարդ, ցանկանում է Միացյալ Նահանգներ տեղափոխվել:
«Չնայած ԱՄՆ իշխանությունները 2016-2017 թվականների ընթացքում կորցրել են հեղինակությունը, սակայն երկիրը շարունակում է հավանական արտագաղթողների նախընտրած վայրը լինել»,- ասել է կազմակերպությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը