«Ռոսավիացիա»-ն կարգադրություն է ստորագրել առ այն, որ «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլատրվում է Օմսկ-Երևան ուղիղ չվերթ իրականացնել: Այս մասին հայտնում է Kvnews.ru կայքը։
Ըստ փաստաթղթի՝ ուղևորատար ավիափոխադրումները պետք է իրականացվեն շաբաթական երկու անգամ: Չվերթի իրականացման վերաբերյալ այլ մանրամասներ չկան:
Ավիաընկերության ծրագրերից դեռևս տեղեկություն չկա, քանի որ «Ռոսավիացիա»-ի կողմից թույլտվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ ավիափոխադրողը տվյալ չվերթի իրականացման վերաբերյալ որևէ պարտավորություն է ստանձնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը