Փարիզում տեղի ունեցող «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցներից ձերբակալվել է վերջին տվյալներով 480-ը, նրանցից 211-ը կալանավորվել են։ Այս մասին հայտնում է France Info-ն:
Հայտնի է նաև, որ Ելիսեյան դաշտերում դեկտեմբերի 8-ին վերսկսված լայնածավալ ցույցերին մասնակցում է շուրջ 1 500 մարդ:
РИА Новости-ն նշում է, որ ի պատասխան ծայրահեղ տրամադրված ցուցարարների գործողությունների ֆրանսիական ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Ակցիայի մասնակիցները քարեր, շշեր ու ծխային ռումբեր են նետել իրավապահների ուղղությամբ:
В Париже ожидаемо начались беспорядки. Полиция применила слезоточивый газ. #GiletsJaunesParispic.twitter.com/LJAjTlVZ61
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) 8 декабря 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը