06 12 2018

Դեկտեմբերին կզորակոչվի մոտ 70 բժիշկ-մասնագետ

Դեկտեմբերին կզորակոչվի մոտ 70 բժիշկ-մասնագետ

Կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում որոշում կայացվեց Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին:

Որոշման նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

Ըստ նախագծի` կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ: Ինչպես նաև կառավարությունը կորոշի`

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծառայություն անցած զինծառայողներին:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են պահեստազորի սպայական կազմի արական սեռի քաղաքացիները՝ մինչև 35 տարին լրանալը, իսկ 4-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ