Նիդերլանդների դատարանը մերժել է Էմիլ Ռատելբանդի հայցը, որով նա նոյեմբերի սկզբին դիմել էր՝ խնդրելով թույլատրել իր տարիքի 20 տարով նվազեցնել փաստաթղթերում: Այս մասին հայտնում է Mk.ru-ն։
Հիշեցնենք, որ Նիդերլանդների 69-ամյա քաղաքացի Ռատելբանդը նոյեմբերին դիմել էր դատարան՝ խնդրելով փաստաթղթերում իր տարիքը կրճատել մինչեւ 49 տարեկան։ Նրա խոսքով՝ իր տարիքը չի արտացոլում իր էմոցիոնալ վիճակը և խանգարում է աշխատանք գտնել կամ սիրեցյալ՝ սոցցանցերում։
Դատարանը նշել է, որ հասարակության շրջանում նկատվում է միտում դեպի արտաքինի խնամք և կազմվածքը լավ պահպանելու հնարավորություն։ Միաժամանակ, դատարանը այն որպես հիմնավոր փաստարկ չի ճանաչել, որ անձը կարողանա փոխել ծննդյան տարեթիվը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը