Անօդաչու թռչող սարքը 400 մ բարձրությունից նկարահանել է դիտարժան պատկեր՝ չինական քաղաքը՝ ամբողջությամբ խիտ մառախուղի շերտով ծածկված։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Ինչպես նշվում է, կադրերն առավել տպավորիչ են դարձնում մառախուղի սպիտակ վերմակից դուրս ցցված երկնաքերերի վերին հարկերը:
Տեսանյութում ներկայացված է Նանկին քաղաքը, որի բնակչությունը 8 միլիոնից ավելի է: Ըստ մասնագետների՝ սա ընթացիկ տարվա մեջ Նանկինում ամենախիտ մառախուղի դեպքն էր, որի հետևանքով չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, տեսանելիությունը նվազել է մինչև 50 մ:
Մառախուղի տակ հայտնված քաղաքի տեսանյութը լայն տարածում է գտել սոցցանցերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը