30 11 2018

Ուկրաինան արգելել է արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

Ուկրաինան արգելել է արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր

Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունն արգելել է 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով ծառայության ղեկավար Պյոտր Ցիգիկալին:

«Սաhմանային հսկիչ անցակետերում ստուգման ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել: Սահմանափակվել է օտարերկրացիների, առաջին հերթին՝ ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր, մասնավորապես 16-60 տարեկան արական սեռի ՌԴ քաղաքացիների»,- ասել է նա: 

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը մտադիր է միակողմանի կարգով խզել ավելի վաղ Մոսկվայի հետ կնքած շուրջ 40 պայմանագիր:

«Սակայն դրանց պետք է շատ զգույշ վերաբերվել՝ այն իմաստով, որ այդ համաձայնագրերը «սպանելը» չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին շրջանում Ուկրաինան արդեն հասցրել է խզել ՌԴ-ի հետ ունեցած 48 երկկողմանի համաձայնագիր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ