29 11 2018

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Մեկնարկում է ձմեռային զորակոչը

Կառավարության նոյեմբերի 29-ի նիստում ընդունվել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թ. ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ որոշմամբ սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

Մասնավորապես, հայտարարվել է 2018 թ. դեկտեմբեր - 2019 թ. հունվար ամիսներին ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ