28 11 2018

Փաշինյանը միակ ղեկավարը չէ, որի որդին ծառայել է բանակում․ Fip.am

Փաշինյանը միակ ղեկավարը չէ, որի որդին ծառայել է բանակում․ Fip.am

 Քաղաքական պայքարում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, որի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդիում ուշագրավ հայտարարություն արեց։ Մասնավորապես, նա ասաց, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, և այն էլ՝ Արցախում, գրում է Fip.am-ը։

«Էդ ո՞ր խելոքն է մտածել, որ ես իմ որդուն ուղարկել եմ Ղարաբաղ ծառայելու, որ Ղարաբաղը հանձնեմ: Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել․․․» ,-  նաև նշել է Փաշինյանը։

Այս հայտարարությունը, սակայն, միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, մասնավորապես,  այս առիթով հանդես եկավ մեկնաբանությամբ և նշեց, որ Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է խոսքը: Ըստ Դավիթ Բաբայանի, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս ծառայել է։ Պարտադիր զինվորական ծառայություն են անցել նաև Պաշտպանության բանակի հրամանատարի 2 որդիները, և Փաշինյանը պետք է պարզաբանի, թե կոնկրետ որ ղեկավարի մասին է եղել այդ խոսքը։

Բանակում ծառայել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստերի ստուգման հարթակում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ