Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի կինը՝ Բետինան, զրկվել է վարորդական իրավունքից ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով։ Այս մասին գրում է Life.ru-ն:
Ինչպես նշվում է, նախկին առաջին տիկինը սեպտեմբերին Ներքին Սաքսոնիայի Բուրգվեդել քաղաքում մեքենայով բախվել է ծառի: Դեպքի վայր ժամանած իրավապահների մոտ կասկածներ են առաջացել նրա սթափության հետ կապված: Արյան մեջ ալկոհոլի պարունակության թեստն ապացուցել է, որ Բետինան իսկապես ալկոհոլ է օգտագործել: Նախկին առաջին տիկինը 11 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, բացի այդ՝ նա ստիպված կլինի խոշոր դրամական տուգանք վճարել:
Քրիստիան Վուլֆը Գերմանիայի դաշնային նախագահն է եղել 2010-2012 թվականներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը