21 11 2018

Միշել Օբամայի գիրքը՝ բեսթսելեր

Միշել Օբամայի գիրքը՝ բեսթսելեր

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի Becoming հուշագրությունը դարձել է Հյուսիսային Ամերիկայում տարվա ամենաշատ վաճառվող գիրքը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ինչպես հաղորդվում է, յուրաքանչյուր վայրկյան դրանից վաճառվում է 9 օրինակ:

Երեքշաբթի վաճառքի հանված գիրքն ինքնակենսագրական է: Այն շատ ջերմ է ընդունվել ինչպես մեդիայի, այնպես էլ հանրության կողմից: New York Times-ն այն անվանել է «հուշագրության իսկական գոհար», մինչդեռ The Guardian-ի կարծիքով՝ «գիրքը տպավորում է ազնվության մակարդակով»:

Amazon.com-ում ավելի քան 200 օգտատեր գիրքը գնահատել է 5 աստղով: ԱՄՆ-ում ու Կանադայում վաճառքի է հանվել գրքի 1,8 մլն օրինակ: Penguin Random House հրատարակչատունը ստացել է 800.000 հավելյալ օրինակի պատվեր:

Վաճառքի հանվելուց հետո առաջին ժամվա ընթացքում վաճառվել է ավելի քան 725.000 օրինակ, ինչն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ