20 11 2018

Հայաստանում տեղի կունենա կիբերանվտանգության վերաբերյալ համաժողով



Նոյեմբերի 24-ին Հայաստանում նախատեսվում է իրականացնել «Թվային Հայաստանին ընդառաջ» խորագրով ArmSec 2018 համաժողով։

ArmSec-ը միջազգային կիբեր-անվտանգությանը վերաբերող ամենամյա համաժողով է, որի նպատակներից է տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մասնագետների համայնքի ամրապնդումը և կիբերանվտանգության բնագավառի արդի խնդիրների քննարկումը։ Համաժողովի մասնակիցների թվում են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից: ArmSec-ի ընթացքում նախատեսվում է անցկացնել մի շարք թեմատիկ զեկույցներ և քննարկումներ, որոնք միտված կլինեն Հայաստանի տեղեկատվական անվտանգության ոլորտում գործնական լուծումներ գտնելուն։

Համաժողովից անմիջապեսս հետո՝ նոյեմբերի 24-ին, կսկսվի Capture the Flag (CTF) մրցույթը, որի նպատակն է կիբեր-անվտանգության վերաբերյալ մարտահրավերների և առաջադրանքների շուրջ միավորել ոլորտի երիտասարդ մասնագետներին։ Երկօրյա միջոցառման ընթացքում 100-ից ավելի մասնակիցներ, լուծելով տարբեր բարդություն ունեցող առաջադրանքներ, կհավաքեն միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ:

Համաժողովին նախորդող ասուլիսին մասնակցում էին ArmSec հիմնադրամի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը,OWASP-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Վահագն Թուխարյանը,SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր Աշոտ Արզումանյանը, Illuria security-ի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Վարդանեանը, Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտություն ծրագրի ղեկավար, ֆիզ․ մաթ․ գիտ․ թեկնածու Հայկ Ներսիսյանը։

Մանրամասն՝ «Մեդիա կենտրոն»-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ