11 11 2018

Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան

Յուրի Վարդանյանի աճյունը տեղափոխվել է Հայաստան

Լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի աճյունը նոյեմբերի 11–ի գիշերը տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը հաստատել է Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամ, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

Յուրի Վարդանյանի աճյունը կտեղափոխվի Գյումրիի Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ էլ նոյեմբերի 12-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողությունը: Այնուհետև կբերվի Երևան՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 13-ին Կոմիտասի անվան պանթեոնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ