«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրողի (Ռաֆայել Աֆրիկյան) և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:
Քննչական կոմիտեն այդ դեպքով քր. գործ է հարուցել: Բայց ոչ թե վարչական ռեսուրսի չարաշահման դեպքով (որպեսզի պարզեր, թե իրականում ինչ է եղել), այլ հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման հոդվածով (փաստացի՝ մեր լրագրողի դեմ): Անգամ ՀՀԿ-ի 114 տնօրենների ձայնագրության հրապարակման ժամանակ նման բան չէր եղել:
Ավելին, խախտելով օրենքով սահմանված ժամկետները, առայսօր քր. գործ չի հարուցվել Հրազդանում մեր դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը