Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոսեց ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին: Մինչև այդ տևական ժամանակ տեղի էին ունենում սահմանադրական բարեփոխումների մասին քննարկումներ: Սակայն պարզվեց, որ իշխանությունը ուզում է ոչ թե փոխել սահմանադրությունը, այլ նոր սահմանադրություն է ուզում:
Հ1-ի եթերում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է այս հայտարարությանը և մասնավորապես նշել հետևյալը.
«Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ նաև Արցախի հետ կապված հարցեր կան։ Եվ Ադրբեջանի դիվանագիտությունը սա հաճախ օգտագործում է, որ փորձի աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը ռևանշիստական պետություն է կամ ռևանշիստական մտադրություններով պետություն է։ Ըստ էության, դրանով ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ իր ապագա ագրեսիաները, փորձում է արդարացնել իր ագրեսիան, որ կատարեց 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածքի նկատմամբ։ Դրանով փորձում է Ադրբեջանը զերծ պահել այլ երկրներին Հայաստանին զենք մատակարարելուց, որովհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե զենքն օգտագործվելու է ռևանշիզմի համար։ Ըստ էության ինչ է անում Հայաստանի դիվանագիտությւոնը, որն ավելի թույլ է, քան Ադրբեջանի դիվանագիտությունը։
Հայաստանից դուրս ադրբեջանական դիվանագիտությունն այս թեզն այնքան է կրկնում, որ կարող է հաջողության հասնել։
Այս առումով ինչ է փորձում անել վարչապետ Փաշինյանը, փորձում է ցույց տալ, որ ամենևին Հայաստանը ռևանշիստական մտադրություններ չունի՝ դրանով թուլացնելով Ադրբեջանի շատ վտանգավցոր թեզը։ Այդ թվում միգուցե, սա արդեն իմ ենթադրությունն է, սահմանադրության նախաբանի հղումները վերանայելով։
Ընդդիմությունը ձեր ասածը այլ կերպ է մեկնաբանում։ Նրանք ասում են՝ սա Ալիևի թելադրանքն է։
Գիտե՞ք Ալիևը մի քնաի տարի առաջ ոնց որ թե նման բան հայտնեց»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը