04 04 2024

Սա ինքնիշխանության գին չի, քաղաքական ավանտյուրիզմի գին է․ չասեք, որ ձեզ չեն զգուշացրել․ Տիգրան Քոչարյան

Սա ինքնիշխանության գին չի, քաղաքական ավանտյուրիզմի գին է․ չասեք, որ ձեզ չեն զգուշացրել․ Տիգրան Քոչարյան

 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դանիել Իոննիսյանը նոր ասեց, որ Ռուսաստանի ատամները ջարդել են ուկրաինացիք, ռուսը թույլ ա, բայց  մենք վատ ենք ապրելու, եթե բռնենք ԵՄ ճանապարհը, և Իրանն ու Ռուսաստանը պետք է համակերպվեն այս իրականության հետ:

Հետո էլ ասում ա, չեմ հիշում ինքը թե դրա նման մի բան մութուցուրտ տարիներ չեն լինի Իրանից գազ կառնենք, կապրենք:

Ժողովուրդ, հիմա ամենայն լրջությամբ ուղղակի զգուշացնեմ, որ սրանց ձեռը ձեզ շատ վատ օրեր են սպասելու, ու եթե մութուցուրտ տարիներին մի մասը փրկվավ, փախավ Ռուսաստան, այս անգամ էս ֆոկուսը  էլ չի անցնի:

Դանիելի նման Ուկրաինայում մարդիկ կային, սադրեցին ժողովրդին նույն խոսքերով ու թռան ամերիկաներ վայելելու իրենց գումարները, իսկ խեղճ ու կրակ ուկրաինացիներին դարձրեցին փախստակակն ու թնդանոթի մսացու:

Էս վերջերս շատ եմ ասում, որ հուսահատվել պետք չի, ավելի վատ ա լինելու:

Սա ինքնիշխանության գին չի, սա քաղաքական ավանտյուրիզմի ու թրքացման գին է:

Չասեք, որ ձեզ չեն զգուշացրել:

Հ.Գ. Հա, եթե ընդդիմադիր հարթակներում արևմտամետ գործիչ տեսնեք, հանեք լարեք նախ.յ: Ամենայն լրջությամբ եմ ասում:

Իրենք բոլորը նիկոլ ու դանիել են ու իրենցից բեթար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ