Անկարայում մի խումբ բանվորներ զանգվածային ինքնասպանության փորձ են կատարել։ Պատճառը 5 ամիս աշխատավարձ չստանալն է:
Ըստ IHA-ի՝ բանվորները բարձրացել են շենքի տանիք, որի կառուցման վրա աշխատում են, և սպառնացել են ցած նետվել: Դեպքի վայր են ժամանած մասնագետներին հաջողվել է բանվորների հետ բացատրական աշխատանքների ընթացքում ցած իջեցնել նրանց:
Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներ փաստել են, որ Թուրքիայում աշխատավոր դասակարգը շարունակում է բախվել մի շարք խնդիրների՝ աշխատանքային ու առողջապահական ապահովագրության, աշխատանքային պայմանների հետ կապված հարցերում:
Ինչպես հաղորդվել է, օրերս հայտնի է դարձել, որ պաշտոնական տվյալներով՝ Ստամբուլի երրորդ օդանավակայանի կառուցման աշխատանքների ժամանակ աշխատանքային վատ պայմանների ու դժբախտ պատահարների հետևանքով մահացել է 30 բանվոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը