04 11 2018

Զբոսաշրջությունից ամենաշատ եկամուտ ստացող քաղաքները

Զբոսաշրջությունից ամենաշատ եկամուտ ստացող քաղաքները

Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) ներկայացրել է ՀՆԱ-ում զբոսաշրջության ամենաշատ ներդրում ունեցող քաղաքների մասին իր տարեկան հաշվետվությունը։ Առաջին հորիզոնականում Շանհայն է՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Երկրորդ հորիզոնականում Պեկինն է՝ 32,5 մլրդ դոլարով, երրորդ տեղում Փարիզը՝ 28 մլրդ դոլարով։ Առաջատար հնգյակը փակում են Օռլանդոն և Նյու Յորքը։ Տասնյակի մեջ ընդգրկվել են նաև Տոկիոն, Բանկոկը, Մեխիկոն, Լաս Վեգասը և Շենչժենը։

Այսպիսով, վարկանշային աղյուսակում 3 չինական քաղաք կա, 3 ամերիկյան, 2 ասիական և ընդամենը 1 եվրոպական։ Ի դեպ, երկրորդ տասնյակում եվրոպականները երկուսն են՝ 12-րդ տեղում Լոնդոնն է, 20-րդում՝ Մյունխենը։

Մոսկվան ցուցակում 35-րդ տեղն է զբաղեցնում։ ՀՆԱ-ում նրա ներդրումը գնահատվել է 5,4 մլրդ դոլար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ