Ռուսաստանաբնակ միլիոնատերերը բանկերում պահում են իրենց խնայողությունների ընդամենը մեկ երրորդը: Այսպիսին են Frank RG ընկերության անցկացրած «Private Banking-ը Ռուսաստանում-2018» հետազոտության արդյունքները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
Հետազոտությունն անցկացվել է ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում՝ 11 ռուսական բանկի և նրանց private banking ստորաբաժանումների տվյալների հիման վրա։ Դրանք մասնագիտացած են մեծահարուստ հաճախորդներին ծառայությունների տրամադրման գծով:
Փորձագետները վերլուծել են բանկային հաշիվներին նվազագույնը 1 մլն դոլար ունեցող մոտ 30.000 ռուսաստանցու ֆինանսական ակտիվները:
Ռուսաստանցիների այդ խմբի ակտիվների ընդհանուր գումարը 455 մլրդ դոլար է, որից 315 մլրդ-ը պահվում է արտասահմանում, հետևաբար՝ ՌԴ տարածքում պահվում է միայն 140 մլրդ-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը