Արցախի Հանրապետության խորհրդարանը 29 կողմ ձայնով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին: Արտակ Բեգլարյանն աշխատել է ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար, օգնական։
Հիշեցնենք, որ նա օմբուդսմենի պաշտոնում փոխարինում է Ռուբեն Մելիքյանին, որը հրաժարական էր տվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը