Amazon-ի հիմնադիր և համասեփականատեր Ջեֆ Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում, ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազեցման պատճառով վերջին 2 օրերին կորցրել է 19,2 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուրբաթ օրը Amazon-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 7.8 տոկոսով, իսկ երկուշաբթի՝ ևս 6.3 տոկոսով: Ընկերության հաշվետվությունը հիասթափեցրել է ներդրողներին։ Amazon-ը հաղորդել էր կանխատեսումների համեմատ եռամսյակային եկամուտների փոքր աճի մասին:
Բաժնետոմսերի արժեզրկմանը նպաստել է նաև համաշխարհային ֆոնդային շուկաների փոփոխականությունը: Այսպիսով, Amazon-ի ղեկավարը կորցրել է 19,2 մլրդ դոլար։ Այսպիսի ցուցանիշը նման ժամանակահատվածի համար նոր ռեկորդ է դարձել:
Ներկայում Բեզոսի հարստությունը գնահատվում է 128,1 միլիարդ դոլար։ Bloomberg Billionaires Index-ի (BBI) տվյալներով՝ չնայած կորստին՝ միլիարդատերը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում պահպանել է իր առաջատար դիրքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը