29 10 2018

Ճապոնիայի արքայադուստրն ամուսնացել է հասարակ տղամարդու հետ

Ճապոնիայի արքայադուստրն ամուսնացել է հասարակ տղամարդու հետ

Ճապոնիայի արքայադուստր Այակոն, հրաժարվելով թագավորական կարգավիճակից, Տոկիոյի Մեյձի տաճարում պսակադրվել է ոչ արիստոկրատ ծագում ունեցող 32-ամյա Քեյ Մորիյայի հետ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդվում է, Ճապոնիայի կայսերական ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների հետ ամուսնացող կանայք, անկախ իրենց կարգավիճակից, դառնում են թագավորական ընտանիքի անդամ, իսկ արքայադուստրերը, ամուսնանալով ոչ արիստոկրատ ծագում ունեցող տղամարդու հետ, ստիպված են լքել ընտանիքը: 

Այակոն անցյալ շաբաթ հրաժեշտ է տվել կայսերը: Նրա ընտրյալը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ցանկանում է կնոջ հետ պարզ ու երջանիկ կյանքով ապրել, ձեռք ձեռքի տված աշխատել ու համերաշխ ընտանիք ստեղծել:

28-ամյա արքայադուստրը կայսր Ակիհիտոյի եղբոր դուստրն է։ Հատկանշական է, որ Ակիհիտոյի ավագ թոռնուհին ևս պատրաստվում է շարքային մահկանացուի հետ ամուսնանալ: Հարսանիքը տեղի կունենա 2020 թվականին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ