26 10 2018

ԵՊԲՀ-ում աղմկոտ միջադեպի տեսագրությունը

ԵՊԲՀ-ում աղմկոտ միջադեպի տեսագրությունը

Տեղեկացրել էինք, որ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում մի քանի օր է՝ լարված իրավիճակ է: Հայաստանի անվանի բժիշկները, պրոֆեսորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության և առողջապահության նախարարներին:

Բժիշկներն իրենց անհանգստությունն են հայտնել համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքի մասին:

Բժշկական համալսարանը հրապարակել է այդ օրը կայացած միջոցառման տեսանյութից մի հատված՝ նշելով, որ պատրաստ են լրատվամիջոցներին տրամադրել ամբողջ տեսանյութը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ