Տրանսպորտային միջոցների հապաղումներից և խցանումներից խուսափելու նպատակով 2018 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Աղայան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Փոփոխության արդյունքում նշված փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Աբովյան փողոցի ուղղությամբ՝ բացառությամբ Տերյան փողոցին հարակից 100 մետր հատվածի, որտեղ երթևեկությունը կմնա երկկողմ՝ ինչպես նախկինում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը