19 10 2018

Որքա՞ն են հարստացել տարբեր երկրների մեծահարուստները վերջին 1 տարում

Որքա՞ն են հարստացել տարբեր երկրների մեծահարուստները վերջին 1 տարում

Ռուսաստանցի միլիարդատերերը աշխարհում ամենաարագն են մեծացնում իրենց ունեցվածքը։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Bloomberg-ին։

Վերջին մեկ տարում 10 ամենահարուստ ռուսաստանցիներն իրենց կարողությունը մեծացրել են միջինում 10,8 տոկոսով: Ունեցվածքը մեծացնելու արագությամբ երկրորդ տեղում են ամերիկացիները․ նրանք կարողացել են իրենց կարողությունը լրացուցիչ 7,5 տոկոսով մեծացնել: Ամենահարուստ 10 բրիտանացիների կարողությունը վերջին 12 ամսում մեծացել է 3,4 տոկոսով:

Ռուսաստանցի միլիարդատերերի հաջողությունը կապում են նավթի գների կտրուկ աճի հետ: Ամենաարագն աճել են «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի (տարեկան լրացուցիչ 4,3 մլրդ դոլար), «Նովատեկի» մյուս բաժնետեր Գենադի Տիմչենկոյի (4 մլրդ) և «Լուկօյլի» սեփականատեր Վագիթ Ալեքպերովի (3,5 մլրդ) եկամուտները:

Կարողությունները մեծացնելու հարցում ամենավատ արդյունքը Չինաստանի մոտ է, որտեղ 10 ամենահարուստ քաղաքացիների կարողությունը մեկ տարում կրճատվել է միջինում 27 տոկոսով: Այսպիսի ցուցանիշի պատճառն ընկերությունների ակտիվների էժան վաճառքն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ