19 10 2018

Վիկտոր Մնացականյանը՝ Կենտրոնի թաղապետ. «Հրապարակ»

Վիկտոր Մնացականյանը՝ Կենտրոնի թաղապետ. «Հրապարակ»

Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երևանի կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնը։ Տեղեկությունը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց Մնացականյանը։

Նա նշեց, որ իրեն նման առաջարկ է եղել և այն ընդունել է, սակայն քաղաքապետի պաշտոնական որոշումը դեռ չկա․ «Մինչև որոշումը չլինի, ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ։ Հնարավոր է՝ այսօր լինի որոշումը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ