Հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով որոշ փողոցներ փակ են լինելու:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում եւ Շահումյանի հրապարակի տարածքում։
Միաժամանակ, ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։
Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից, Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու եւ Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:
«Երեւանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07:30-ից մինչեւ 12:00-ն փակ են լինելու Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչեւ Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան փողոցները, Մոսկովյան եւ Սարյան փողոցները՝ Մաշտոցի խաչմերուկից մինչեւ Լեոյի փողոց, ինչպես եւ Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:
Նույն օրը, ժամը 07:00-ից մինչեւ 15:00-ն, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես եւ Ուրուգվայի հրապարակից:
Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14:00-ից 15:00-ն կարգելվի երթեւեկությունը՝ Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը