17 10 2018

Հունգարիայում փողոցում քնելն այսուհետ հանցագործություն է

Հունգարիայում փողոցում քնելն այսուհետ հանցագործություն է

Հունգարիայում ուժի մեջ մտած նոր օրենքով անօթևաններին արգելվում է քնել փողոցում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Նոր օրենքով՝ փողոցում քնելը հանցագործություն է որակվում: Իրավախախտներին հայտնաբերելիս ոստիկանները կարող են հրամայել գնալ հատուկ կացարաններ:

Ինչպես հաղորդվում է, եթե 90 օրում նույն մարդը երեք անգամ խախտի օրենքը, իրավապահ մարմինները կարող են ձերբակալել նրան և ոչնչացնել նրա անձնական իրերը: Այսպիսի օրենքի ընդունման անհրաժեշտությունը կառավարությունը բացատրում է նրանով, որ ցանկանում է անօթևաններին ապահովել կացարանով։ Միաժամանակ բարեգործական կազմակերպությունները դեմ են օրենսդրական այսպիսի փոփոխություններին, քանի որ կարծում են՝ նոր օրենքը ստեղծվել է անօթևաններին վախեցնելու և փողոցներից հեռացնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ