17 10 2018

Համացանցում Facebook-ի անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Համացանցում Facebook-ի անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ոչ մի դեպքում պետք չէ պատասխանել  Facebook-ի անունից ստացվող կեղծ ծանուցումներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ 

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածվում Facebook-ի էջի անվտանգությունը վերականգնելու խնդրանքով։ Ընդ որում` հայ օգտատերերին դրանք գալիս են հայերենով։

«Հաքերները քանի որ ակտիվացել են և խաբեությունը կատարվում է հայերեն, նորից կրկնեմ․ նման գրոռումներ եթե հայտնվում են ձեր մոտ, ոչ մի դեպքում չարձագանքեք, ջնջեք ու արգելափակեք։ Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը։ Ֆեյսբուքը ձեր հետ երբեք մեկնաբանությունների ձևով չի շփվում, հասարակ մեսիջներ ինչ֊որ էջից չի գրում»,- նշել է մեդիափորձագետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ