13 10 2018

Instagram-ի կախվածությունից ձերբազատվելու 4 միջոց

Instagram-ի կախվածությունից ձերբազատվելու 4 միջոց

Այս ամառ Instagram-ի օգտատերերի թիվը հատեց մեկ միլիարդի սահմանը։ Մինչև 25 տարեկան մարդիկ օրական մոտ 32 րոպե անց են կացնում այս սոցիալական կայքում։ Նման ցուցանիշը, ինչպես հավաստիացնում են հոգեբանները, կարող են ավերիչ լինել հոգեկան ներաշխարհի համար։ Կարնեգի Մելոնի համալսարանի մասնագետներն այս հարցի վերաբերյալ հետազոտություններ են անցկացրել, հայտնում է Actualnews.org-ը։

Որպեսզի հաղթահարվեն օգտատերերի վատ զգացումները, պետք է խոստովանել, որ նախանձի զգացում է առաջանում այն դեպքում, երբ մի բան պակասում է օգտատիրոջ մոտ։ Նշանակալի թերապիա կարող է լինել իրական մարդկանց հետ շփումը։ Բանն այն է, որ շատ երևույթներ, որոնք կան Instagram-ում, իրականությանը չեն համապատասխանում։ Սա վերաբերում է ոչ միայն լուսանկարները մշակելուն, այլև թանկարժեք մեքենաներ, հագուստ և այլ իրեր ցուցադրելուն։

Իդեալական կյանքի խաբկանքը, որը պատկերված է Instagram-ում, նշանակալիորեն և արագ ի չիք է դառնում, երբ մարդը տեղեկություն է ստանում, թե ինչ է տեղի ունենում իրականում, թե երբ է այդ լուսանկարն արվել, այդ «ընկերոջ» կյանքի որ փուլում։ Մարդկանց միջև ուղիղ կապը կարող է ամրացնել ձեր ինքնագնահատականի զգացումը և օգնել անհանգստությունների և նախանձ առաջացնող մտքերի դեմ պայքարում։

Հոգեբաններն ընդգծում են, որ կարևոր է հասկանալը, թե որքանով է իրական մշտապես դրական զգացումներ ունենալը՝ կապված այն բանի հետ, որ բոլոր մարդիկ ցուցադրում են իրենց երջանիկ կյանքը։ Փորձագետները հորդորում են այլևս չհետևել այն էջերին, որոնք մարդկանց ավելի նախանձ են դարձնում։ Սոցկայքերից եկող բացասական զգացումներից ազատվելու ևս մեկ հրաշալի միջոց է սեփական վիճակի սթափ գնահատումը։ Եվս մեկ լավ միջոց է ինչ-որ հոբբիով զբաղվելը։ Ցանկալի է այնպիսի հոբբիով զբաղվել, որն իր մեջ ներառում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ