09 10 2018

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու

Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության արտգործնախարարությունից:

ԱՀ ՊԲ դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործողնախագահի  անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Օգնեն Յովիչը և ԳՆԱՆ անձնականօգնական Սայմոն Թիլերը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան, ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ